Իրանն ուրանի հարստացման գերժամանակակից ցենտրիֆուգ է փորձարկում
Իրանը սկսել է փորձարկել վերջին սերնդի IR-9 ցենտրիֆուգն ուրանի հարստացման համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է radiosputnik.ria.ru կայքը:
«Առաջընթաց կա ուրանի հարստացման ոլորտում, մասնավորապես` սկսվել է 50-SWU-ով (հարստացման հզորությամբ) IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկումը»,-ասել է Քամալվանդին:
Առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգների հզորությունը 1 SWU է, և դրանց շահագործումը նախատեսված է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով: Դրանում չի նշվում նորագույն ցենտրիֆուգերի մասին: