Կրեմլից հաստատել են Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ իսկապես հեռախոսով շփվել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարող եմ հաստատել: Նրանք իսկապես հեռախոսով խոսել են: Եվ գիտեք, որ նրանք ունեն վաղեմի լավ հարաբերություններ, որոնք նրանք պահպանում են, եւ բավականին հաճախ են շփվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք Կրեմլից հաստատել կամ հերքել այն տեղեկությունները, որ Քոչարյանն իսկապես անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ Մոսկվայում էր «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: