Պաշտոնաթող թուրք ծովակալների ձերբակալությունը նոր դժվարություններ է ստեղծում Թուրքիայում ԵՄ ղեկավարության այցի նախաշեմին
Պաշտոնաթող թուրք ծովակալների ձերբակալությունները նոր դժվարություններ է ստեղծում Թուրքիայում ԵՄ ղեկավարության այցի նախաշեմին, գրում է Ahval-ը:
Երկուշաբթի հաղորդվել է, որ ձերբակալությունները նպաստել են Թուրքիայում նոր ներքին խնդիրների առաջացմանը, որոնք կարող են ազդել երեքշաբթի կայանալիք քննարկումների ընթացքի վրա, երբ երկիր ժամանեն Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ԵՄ-ում աղբյուրներից մեկը հայտնել է Arab News-ին, որ բանակցությունների հաջողությունը կախված է Թուրքիայի նախագահից: Աղբյուրի խոսքով՝ եթե Էրդողանը համագործակցության պատրաստակամություն չդրսեւորի, ապա ամեն ինչ կարգելափակվի:
Ավելի քան Թուրքիայում 10 պաշտոնաթող ծովակալ էր ձերբակալվել ի աջակցության 85-ամյա ծովային համաձայնագրի հայտարությունը ստորագրելու համար, որով կարգավորվում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների օգտագործումը այն հիմքով, որ դրանք մասնակցել են «սահմանադրական կարգի դեմ դավադրությանը»:
Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի քան հարյուր նախկին ծովակալների կողմից ստորագրված հայտարարությունն ուղիղ մարտահրավեր է քաղաքացիական կառավարությանը: