Լավրովը հայտնել է Աֆղանստանի հարցով «մոսկովյան ձևաչափը» վերականգնելու Ռուսաստանի ծրագրերի մասին
Ռուսաստանը նախատեսում է վերականգնել Աֆղանստանի հարցով «մոսկովյան ձեւաչափը»՝ այդ երկրում խաղաղ գործընթացի առաջմղման պարագայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս ձեւաչափը, որին մասնակցում են տարածաշրջանի բոլոր առանցքային երկրները, Աֆղանստանի հարեւաններն ու ԱՄՆ-ն, թույլ կտա համակարգել Աֆղանստանում ազգային հաշտեցման գործընթացին օժանդակության ցուցաբերումը:
«Աֆղանական գործընթացի առաջընթացին զուգահեռ՝ նախատեսում ենք այդ մեխանիզմի աշխատանքի վերականգնում»,- հնդկական Hindustan Times պարբերականի ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների միջեւ, որը նախկինում զգալի տարածքներ էր տնօրինում երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում էր սանձազերծել խոշոր քաղաքների վրա: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ամբողջ երկրում անցկացնում են ահաբեկչության դեմ համատեղ գործողություններ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում խաղաղ բանակցություններ էին մեկնարկել Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբանի» միջեւ: