Կարծում եմ՝ հնարավորություն կա քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների հետբերման հարցը. Քոչարյան
Ինչպես արդեն նշել էինք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին:
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք ինքը վերջնականապես կորսված է համարում Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ՀՀ երկրորդ նախագահը ասել է.
«Բոլոր տարածքների մասին վստահ չեմ ասի, բայց, կարծում եմ, ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ հնարավորություն կա, համենայնդեպս բանակցային գործընթացում, քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների հետբերման հարցը: Թե ինչ կարգավիճակով և ինչպես, դա շատ բարդ հարց է, բայց ես կարծում եմ, որ այստեղ որոշակի հնարավոր հեռանկարներ կան»,-ասել է Քոչարյանը: