Միրանդա Քերի փողոցային ոճը (լուսանկարներ)
Փարիզում գարուն-ամառ հավաքածուի ցուցադրություններն արդեն ետևում են: Երեկ տեղի ունեցավ վերջին՝ Hermes-ի ցուցադրությունը: Նախորդ շաբաթ ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում իր ուրույն ոճով աչքի է ընկել Միրանդա Քերը՝ դառնալով բուռն քննարկումների առարկա:
Հատկապես մեծ ուշադրություն էր գրավել նրա սպիտակ զգեստը՝ խոր կտրվածքով: Մյուս կերպարներում Օռլանդո Բլումի կինն ավելի համեստ է եղել՝ նախընտրելով համեմատաբար խիստ և փակ հագուստ: