Բրիթնի Սփիրսի նոր տեսահոլովակն արգելել են Մեծ Բրիտանիայում (լուսանկարներ)
Բրիթնի Սփիրսի նոր տեսահոլովակը՝ Work Bitch-ը արգելել են ցուցադրել Մեծ Բրիտանիայում: Հոլովակը բրիտանացի հանդիսատեսի համար շատ բաց է եղել, ուստի այն թույլատրվում է ցուցադրել երեկոյան 10–ից հետո: Պատճառը երգում հաճախակի կրկնվող bitch բառն է: Բացի այն, որ այդ բառը 19 անգամ կրկնվում է երգում, տեսահոլովակում ևս հայտնվում է՝ հետևի ֆոնի տեսքով:
Բացի այդ տեսահոլովակում կան այնպիսի կադրեր, որտեղ ցուցադրվում են «սադո-մազո ոճի երեկույթներ»:
ԶԼՄ-ները հայտնում են, որ հեռուստաալիքների ղեկավարություններն առաջարկել են Սփիրսի մենեջերին իրենց տրամադրել տեսահոլովակի «մաքուր» տարբերակը՝ օրվա մյուս ժամերին ցուցադրելու համար: