Նիգերիայում շուրջ 1500 կալանավոր փախուստի է դիմել բանտից. The Guardian
Ապրիլի 5-ին շուրջ 1,5 հազար կալանավոր է փախել Նիգերիայի Օվերրի քաղաքի (Իմոյի հարավային նահանգի վարչական կենտրոնի) կենտրոնական բանտից: Այդ մասին հաղորդել Է բրիտանական The Guardian թերթի տեղական տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տվյալներով՝ զինված խումբը դինամիտի միջոցով պայթեցրել Է բանտի պատի մի մասը և ներթափանցել դրա տարածք: Իր հերթին նիգերիական Vanguard թերթը նշում Է, որ անհայտ անձինք գրոհով գրավել են շենքը, առնվազն մեկ ոստիկան սպանված Է:
«Հարձակվողները բանտը գրավել են մեկ ժամում»,- մեջբերում Է հրատարակությունը իրադրաձությունների ականատեսերից մեկի խոսքը: Նա նշել Է, որ զինված խումբը գլխավոր մուտքին Է մոտեցել բանակային համարանիշերով ավտոմեքենայով: Այժմ բանտ են ուղարկվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: Կատարվում Է փախած բանտարկյալների որոնում: The Guardian-ի տվյալներով՝ միաժամանակ գրոհի Է ենթարկվել բանտի մոտ գտնվող ոստիկանական տեղամասը: Այնտեղից նույնպես փախել են նախնական կալանքի տակ գտնվող մարդիկ: Այնուհետև հարձակվողները հրկիզել են ոստիկանության շենքը: