Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում համակարգչի մարտկոցը միացրած թողնել
Նոութբուքը վաղուց արդեն դարձել է ցանկացած ժամանակակից մարդու անփոխարինելի իր՝ ինտերնետի կախարդական աշխարհ մուտք գործելու համար: Մենք օգտագործում ենք դրանք աշխատանքների, խաղերի և շփման համար: Եվ եթե դուք վարվում եք ինչպես շատերը, այսինքն՝ համակարգչի մարտկոցը միացրած եք թողնում, ապա այս նյութը ձեզ համար է:
Եթե ցանկանում եք մաքսիմալ էներգիա օգտագործել ձեր համակարգչից, ապա անջատեք մարտկոցը անմիջապես այն բանից հետո, երբ ցույց է տալիս 100 տոկոս, և անգամ ավելի շուտ:
Cadex Electronics ընկերության տնօրեն Իսիդոր Բուշմանը վստահ է, որ համակարգչի մարտկոցը պետք է անջատել 80 տոկոս լիցքավորելվուց հետո, և նորից միացնել միայն 40 տոկոսին հասնելուց հետո:
Բուշմանը քաջատեղյակ է այս ամենից, քանի որ իր ընկերությունը հովանավորում է Battery University-ն: Հատկապես կարևոր է իմանալ հետևյալը. մարտկոցի կյանքը նվազեցնում է ոչ միայն անընդհատ միացված լինելը ցանցին, այլ նաև ջերմաստիճանը:
Գերտաքացումից մարտկոցի բջիջները կարող են լայնանալ, որոնցում կառաջանան պղպջակներ: Նման մարտկոցը երկար օգտագործման համար պիտանի չէ: