Հայտնի է «Նեպոսեդի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդու մահվան պատճառը. Մանրամասներ
«Նեպոսեդի» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին բարձրացել է մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում գտնվող տան տանիք՝ հնարք կատարելու կամ լուսանկարվելու, սակայն սայթաքել է ու ընկել։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է PR տնօրեն Պետրո Շեշկեեւը։
Լուսանկարում՝ Ելենան
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին՝ մոտ 23։00-ին։ Դեռահասը գտնվել է երրորդ հարկի իր սենյակում։ Երբ տատիկը նրա մոտ է բարձրացել՝ բարի գիշեր մաղթելու, տեսել է, որ պատոհանը բաց է։ «Նեպոսեդի» թատրոնի ներկայացուցչի խոսքով՝ ամենայն հավանակությամբ՝ նա տանիք է բարձրացել լուսանկարելու համար։ «Մարմինը հայտնաբերել են արդեն ներքեւում, անհաջող ընկել է»,- պարզաբանել է Շեկշեեւը։
Տեղի ունեցածի պատճառով թատրոնը չեղարկում է ստուդիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը նախատեսված էր ապրիլի 12-ին։
Ռուսաստանի քննչական կոմիտեի ստորաբաժանումը ստուգում է անցկացնում տղայի մահվան փաստով։ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին հաստատել է, որ նախնական տվյալներով՝ տղան ընկել է տան երրորդ հարկից լուսանկարվելու ընթացքում։ Տղան ու նրա ընտանիքը դրական են բնութագրվում։
Ավելի վաղ Շեկշեեւը տղայի մահը դժբախտ պատահար էր անվանել։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտ կամ ինքնասպանություն տեղի չի ունեցել։ PR տնօրենը ենթադրել էր, որ տղան կարող էր մահանալ անհաջող հնարքի արդյունքում. նա հետաքրքրվում էր էքստրեմալ սպորտաձեւերով։ Դպրոցականի մարմնի կողքին հեռախոս են գտել, որն այժմ գտնվում է ոստիկանությունում։
«Նեպոսեդի» թատրոնի ղեկավարի որդու մահվան մասին հայտնի է դարձել ապրիլի 4-ին։ Նախօրեին ընտանիքը հավաքվել էր մասնավոր տանը՝ դեռահասի ծննդյան օրը նշելու համար։
«Նեպոսեդի» ստուդիայի հիմնադիր Ելենա Փինդջոյանի 14-ամյա որդին ընկել է 3-րդ հարկից ու մահացել