20 տարվա ամուսնական կյանքից հետո ամուսինները խոստովանել են, որ հոմոսեքսուալ են
Ամուսինները 20 տարի ապրել են միասին և ողջ ընթացքում դժբախտ են եղել, քանի որ վախեցել են խոստովանել իրար, որ հոմոսեքսուալ են:
Դևիդ Կաուֆմանի խոսքով՝ ողջ կյանքում նա ստիպված է եղել կոտրել ինքն իրեն, որպեսզի ուրիշների աչքին երևա ինչպես իսկական տղամարդ: «Բոլորի նման» լինելու համար նա անգամ ամուսնացել է:
Ամերիկացու առաջին ամուսնությունը շատ արագ քանդվեց, բայց նա երկրորդ անգամ ամուսնացավ: Նրա երկրորդ կինը Քեթրինն էր, ով Դևիդին 2 երեխա պարգևեց:
Սակայն, այս ամուսնությունը ևս չերջանկացրեց Դևիդին, ով արդեն հասուն տարիքում ավելի ու ավելի հաճախ էր մտածում այն մասին, որ ապրում է ուրիշի կյանքով:
Արդյունքում՝ 20 տարի անց, նա որոշեց խոսել կնոջ հետ:
Սակայն Դևիդին անակնկալ էր սպասվում. կինն առաջինը խոստովանեց, որ այլևս չի կարողանում թաքցնել իր լեսբիական հակումները և ներողություն խնդրեց ամուսնուց:
«Ես անգամ պատկերացում չունեի, որ Դևիդը հոմոսեքսուալ է… այդ դեպքում մեր կյանքը կարող էր բոլորովին այլ հունով ընթանալ»,- լրագրողներին խոստովանել է Քեթրինը:
Իրենց հակումների մասին միմյանց խոստովանելուց անմիջապես հետո զույգն ամուսնալուծվում է:
Այժմ նախկին ամուսինները լավ ընկերներ են. Դևիդը խնդրում է իրեն անվանել Դանի: Ամուսնալուծությունից հետո ամերիկացին սկսել է հորմոններ խմել և արդեն այլ արտաքին ունի:
«Ես ոչ թե ցանկանում եմ կին լինել, ես հենց կին եմ»,- ասել է Դանին: