Թուրք ծովակալների սկանդալային հռչակագիրը. իշխանությունները փորձում են իսլամացնել բանակը
Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ «Մոնտրյոյի կոնվենցիան քննարկման համար բացման» եւ բանակի իսլամացման համար:
«Մտահոգիչ է այն փաստը, որ Մոնտրյոյի կոնվենցիան բաց է քննարկման համար ինչպես Ստամբուլի ջրանցքի շրջանակներում, այնպես նրա, ով իրավունք ունի չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը»,- ասվում է ծովակալների հայտարարության մեջ: 1936 թվականին Շվեյցարիայում ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիան Թուրքիային իրավունք տվեց վերահսկել իր երկու նեղուցները՝ Բոսֆորը եւ Դարդանելը՝ սահմանափակելով ռազմական նավերի անցումը նեղուցներով միայն Սեւ ծովին սահմանակից պետություններին:
Ծովակալները Կոնվեկցիան «ամենամեծ դիվանագիտական հաղթանակն» են անվանել, որով ավարտվել էր Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923 թվականին սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը, եվ հայտարարել են, որ թուրքական նեղուցներն «աշխարհի ամենակարեւոր ջրային ուղիներից մեկն են»:
Նրանց խոսքով՝ կոնվենցիան թույլ տվեց Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ, ընդհանուր առմամբ, ապահովում է խաղաղությունը Սեւ ծովում:
«Մենք կարծում ենք, որ պետք է խուսափել ցանկացած գործողությունից և պատմությունից, որոնք կարող են հանգեցնել նրան, որ Մոնտրյոյի կոնվենցիային, որը կարեւոր է Թուրքիայի գոյատեւման համար, քննարկման առարկա դառնա»,- հայտարարել են ծովակալները:
«Թուրքիայի զինված ուժերը (TAF) եւ մեր նավատորմը դիտավորյալ կերպով հարձակման են ենթարկվել (իսլամական քարոզիչ) Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմից եւ շատ արժեքավոր կադրեր են կորցրել այդ դավաճանական դավադրության պատճառով»,- շարունակել են ծովակալները:
«Այս պատմություններից քաղված ամենակարեւոր դասն այն է, որ TAF-ը պետք է ջանադիր կերպով պաշտպանի սահմանադրության անփոփոխ հիմնարար արժեքները»,- ասել են ծովակալները՝ նկատի ունենալով հոդվածը, որը Թուրքիան որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն է սահմանում՝ օրենքի գերակայությամբ:
«Նշված պատճառներով մենք դատապարտում ենք այնպիսի տպավորություն ստեղծելու փորձերը՝ իբր TAF-ը եւ ռազմածովային ուժերը դուրս են եկել այդ արժեքների շրջանակներից` շեղվելով Աթաթուրքի կողմից սահմանված ժամանակակից ուղուց: Հակառակ դեպքում Թուրքիայի Հանրապետությունը կարող է բախվել դեպրեսիայի ռիսկի եւ սպառնալիքի եւ իր գոյատեւման համար ամենավտանգավոր իրադարձությունների հետ, որոնց օրինակները պատմության մեջ առկա են»: