9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
Ինը հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարից։
Հայ բռնցքամարտիկներից այսօր իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել ու կիսաեզրափակիչ հասել նաև 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը:
Ընդ որում, Բազեյանը առավելության է հասել վերջերս Ստրանջայի մրցաշարում չեմպիոն դարձած Խավիեր Իբանյեսի նկատմամբ։
Կիսաեզրափակչում են նաև 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը, Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։
Երեկ կիսաեզրափակչի ուղեգիր էին ապահովել նաև 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդես կգա եզրափակչում, քանի որ նրա մրցակիցը քաշի հետ կապված խնդիր ուներ։
Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին։