Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, բայց երկամարտում 4-րդն էր
Մոսկվայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:
Մեր հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Պոկում վարժությունում Յայլյանը գրանցեց 90 կգ արդյունք ու արժանացավ փոքր արծաթե մեդալի:
Հրում վարժությունը հայ ծանրամարտիկն ավարտեց 105 կգ արդյունքով: Առաջին մոտեցումը հստակ էր, իսկ երկրորդ ու երրորդ մոտեցումների ժամանակ չկարողացավ ֆիքսել 110 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտում 195 կգ արդյունքով գրավելով 4-րդ հորիզոնականը.
Հրում վարժությունում 113 կգ արդյունքով հաղթողն Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպն էր:
Հաղթողի կոչումը երկամարտի 208 կգ արդյունքով նվաճեց Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպը: