Եթե կարող ենք ներել թուրքին, ազերուն, ապա ինչո՞ւ չենք կարողանում ներել նախկիններին, չէ՞ որ նրանցից ոչ բոլորն են միայն թալանել․ Ավանի փոխթաղապետ
Ֆեյսբուքյան օգտատեր Սարո Մանուկյանը գրառում է արել, որը մեկնաբանել է Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը։ Սարո Մանուկյանն իր գրառման մեջ նշել է, թե պետք է «հարևանների հետ ապրել սովորել» ու Թուրքիային էլ թշնամի պետություն չհամարել․
Գրառմանն Ավանի թաղապետտի տեղակալ Ներսես Պողոսյանն արձագանքել է մեկնաբանությունով՝ նշելով։ «Եթե ես ասում եմ, որ թուրքը թշնամի է, ուրեմն պատերա՞զմ եմ տենչում։ Ոչ թե պատերազմ եմ տենչում, դա ինձ ուժ է տալիս հզորանալու, որ թշնամին առանց պատերազմի կատարի իմ ցանկությունը։
Եթե կարող ենք ներել թուրքին, ազերուն ապա ինչո՞ւ չենք կարողանում ներել նախկիններին, չէ որ նրանցից ոչ բոլորն են միայն թալանել, մեջները կան, որ սկզբից հանուն հայրենիքի պատրաստ են եղել զոհվելու։
Մի խոսքով թուրքը միշտ թշնամի է մնալու»,- գրել է Ներսես Պողոսյանը։