Ճոխ հարսանիքները հանգեցնում են բաժանության
Բրիտանացի ուսումնասիրողները պարզել են, որ որքան շատ գումար են ծախսում նորապսակները հարսանեկան արարողության համար, այնքան ավելի մեծանում է հավանականությունը, որ նրանց ամուսնությունը երկար չի տևի:
Իսկ ահա ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել փոքրաթիվ հյուրերի մասնակցությամբ և ավելի քիչ ծախսատար են եղել, ամենաամուրն են:
Նման օրինաչափության պատճառը հետևյալն է. շքեղ հարսանիքները «ստիպում» են նորաստեղծ ընտանիքներին իրենց համատեղ կյանքը սկսել լարվածության մեջ: Սա հատկապես վերաբերում է այն զույգերին, ովքեր անմոռանալի հարսանիքի համար բազմաթիվ պարտքեր են կուտակում: Մեղրամսից հետո նորապսակների գլխավոր խնդիրը դառնում է ոչ թե ամուր ընտանիք ստեղծելն, այլ պարտքերի մարումը:
Ուստի բրիտանացի մասնագետները խորհուրդ են տալիս չկենտրոնանալ հարսանեկան շքեղ արարողությունների վրա, այլ կարևորել սերն ու ապագա ընտանիքի ամրությունը: