Հետաքրքիր է, թե ապրիլի 24-ին հպարտ քաղաքացու օրն ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները․ Ն․ Զոհրաբյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է
Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։
Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։
Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։
2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։
Երևի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները»։