Ինչպիսի՞ տեսք ունի «Կորոլյոկ - Երգող թռչակ» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի դերասանուհի Այդան Շեները. Նա արդեն 57 տարեկան է
1990 ական թվականներին, երբ դեռ համատարած համացանցը և այլ գաջեթային իրականություններ շատ հեռու էին որպես այդպիսին բոլորիս ընտանիքում առկա լինելուն, անգամ հեռուստացույց ոչ բոլորը ունեին:
Հայաստանում, ինչպես և հետխորհրդային մի շարք երկրներում ցուցադրվում էր, թեև թուրքական, բայց բոլորի կողմից իսկույն սիրված <<Королек - птичка певчая >> հեռուստասերիալը, որի մեծ պահանջարկը պայմանավորված էր նրանով, որ դիտելու ուրիշ ուրիշ գրեթե ոչինչ չկար: Հեռւոստասերիալը նկարահանված էր Ռիշատ Նուրի Գյունտեկինի համանուն վեպի հիման վրա, որի գլխավոր հերոսուհուն՝ Ֆերիդեին մարմնավորել է Այդան Շեները 1986 թվականին:
Այդանը ծնվել է 1963 թվականին Թուրքիայում (Քիլիս քաղաք): Դեռ մանկուց նրա բոլոր հարազատերը կարծում էին, որ աղջիկը պետք է դերասանուհի դառնա, որովհետև հրաշք արտաքին ուներ: Ուստի, երբ 18 տարեկանում նա որոշում է մոդելային գործով զբաղվել, նրան բոլորը հաստատակամորեն աջակցում են իր որոշման մեջ:
Ի դեպ, այս տարիքում նա գրավում է «Միսս Թուրքիա» տիտղոսը, իսկ ապա մասնակցում միջազգային «Միսս Աշխարհ»-ին:
Նրա առաջին աշխատանքը 1983 թվականին «Փոքրիկ ղեկավար» ֆիմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելն էր: Այդ նույն ժամանակ նա ամուսնանում է Թուրիքայի հայտնի ֆուտբոլիստ Այխան Աքբինի հետ:
Սակայն աղջկան իսկական փառք է բերում «Королек – птичка певчая» / Calikusu հեռուստասերիալում աշխատանքը:
Նա լույս աշխարհ է բերում դուստր՝ անվանելով նրան Էդժեն, սակայն աղջիկը չի գնում մոր հետքերով, այլ ընտրում է ճարտարապետի մասնագիտությունը:
1991թ. Այդանը հայտնվում է «Ստամբուլի երկու դեմքը» կինոնկարում, սակայն նույն ժամանակ նա ստիպված է լինում վերջ դնել իր ամուսնական կյանքին՝ ամուսնու չափազանց խանդելու պատճառով: Նա այլևս չի ամուսնանում:
2003թ. նա հանդես է գալիս «Պիտակավորված վարդեր» նախագծում, ապա տեղափոխվում Թաթարստան, որտեղ դառնում իսկական թագուհի՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, երկույթների:
Թեև իր կյանքում նա միայն մեկ փառահեղ նախագիծ ու դեր ունեցավ, բայց Այդանը պահանջված դերասանուհի է իր երկրում:
Նրա վերջին աշխատանքներից է «Դենիզը իմ սրտում», , որը թարգմանվել է ռուսերեն:
Նշենք, որ վերջերս հեռուստադիտողի դատին է հանձնվել Կորոլյոկի նոր էկրանավորումը, որը սակայն միանշանակ չի ընդունվել :
Որոշ քննադատներ այն համարում են փառահեղ աշխատանք, իսկ ոմանք ասում, որ հեղինակի գրքից շատ հեռու է էկրանավորումը, այնտեղ առկա է առևանգում, սպանություն, կերպարներ, գծեր, որոնք չկան սկզբնական գրքում և առաջին՝ 1986 թվականի տարբերակում: Նոր տարբերակում գլխավոր դերերում են Բւրաք Օսչիվիտը և Ֆեհրիե Եվդժենը: