Դուք էլ հարբեք, որ գտնեք ձեր արքայազնին. Արքայազն Հարիի հետ ծանոթության օրը Մեգան Մարքլը հարբած է եղել
Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը հարբած է եղել ապագա ամուսնու՝ Սասեքսի դուքս Հարիի հետ ծանոթության օրը։ Այս մասին հայտնել է բրիտանացի հեղինակավոր լրագրող Փիրս Մորգանը, ում հետ թագավորական ընտանիքի ապագա անդամը հարբել է այդ օրը։ Լրագրողը պատմել է Մարքլի հետ իր ծանոթության մասին Daily Star-ին տված հարցազրույցում։
«Բարի լույս, Բրիտանիա» շոուի նախկին հաղորդավարի խոսքով՝ մի քանի տարի առաջ նրանք ծանոթացել են հենց Մեգանի նախաձեռնությամբ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մորգանը Twitter-ում սկսել է հետևել Մեգանին։ Ի պատասխան դերասնաուհին նրան հաղորդագրություն է ուղարկել։ «Բարև։ Շնորհակալություն, որ հետևում ես։ Ես քո մեծ երկրպագուն եմ», - գրել է ապագա դքսուհին։
Նրանք շարունակել են շփումը, և մի քանի շաբաթ անց Փիրս Մորգանը Մեգանին հրավիրել է Լոնդոնում գտնվող իր սիրած փաբը: Ի զարմանս լրագրողի եւ այլ այցելուների, Մարքլն իսկապես հայտնվել է հաստատությունում, իսկ ավելի ուշ ցնցել է բոլորին՝ ալկոհոլային խմիչքների հանդեպ իր սիրով:
«Այնտեղ հինգ տեղացներ կային և նրանց աչքերը դուրս թռան, երբ նա մտավ հաստատություն։ Նա օղիով մի քանի կոկտեյլ է պատվիրել, իսկ ես մի քանի շիշ գարեջուր եմ խմել», - հայտնել է Մորգանը։
Պատահական, հենց այդ երեկո Մարքլը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ արքայազն Հարիին։ Արդեն հաջորդ օրը արքայազնը նրան հրավիրել է ժամադրության։ Զույգի հարաբերությունները արագ են զարգացել, իսկ ահա Մորգանի հետ Մեգանն այլևս չի շփվել։ Հետաքրքրական է, որ հանրային քննադատությունից հետո հաղորդավարը ստիպված էր լքել «Բարի առավոտ, Բրիտանիա» շոուն։