Թուրք հաքերները փորձել են ավարտել Լառնակայում միջազգային օդանավակայանի սերվերի վրա կիբերհարձակումը
Թուրքիայից հաքերը ձեռնարկել է կիպրական Լառնակա քաղաքում միջազգային օդանավակայանի սերվերի վրա կիբերհարձակում կատարելու անհաջող փորձ: Այդ մասին կիրակի հայտնել է Կիպրական տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին:
Վերջինիս պնդումներով՝ կիբերհարձակումը ձեռնարկվել է շաբաթ առավոտյան, սակայն կիպրական իշխանությունները ժամանակին են պարզել, որ դա հաքերն է գործել, որը մարտի վերջին շաբաթվա ընթացքում ապարդյուն փորձել է վնաս հասցնել Կիպրոսի Հանրապետության ՊՆ կայքի աշխատանքին: Ուստի օդանավակայանի սերվերը հասցրել են անջատել օդակայանի մյուս համակարգերից, որոնք արդյունքում չեն տուժել:
Այդ միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Կիբերհանցագործի գործողությունների մասին տեղեկացվել են Կիպրոսի Թվային անվտանգության վարչությունն ու անձնական տվյալների պաշտպանության հանձնակատար Իրեն Լոիզիդու Նիկոլաիդուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: