Անահիտ Սիմոնյանի եւ որդու քնքուշ լուսանկարը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Արմանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ տոպ, սեւ տաբատ, երկարաճիտներ, երկար ժակետ։ Նրա վարսերն արձակված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը գրել է․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Շնորհավոր Սուրբ Զատիկ»։