Աստղերը, որոնք հրաժարվել են մսից
Բրեդ Փիթ, Նատալի Փորթման, Ադել եւ Ջենիֆեր Լոպես․ աստղերի ոչ ամբողջական ցանկն է, որոնք հրաժարվել են միս ուտելուց: Ամեն տարի բուսակերության հետեւորդների ցանկն ավելանում է։ Այսօր մենք կպատմենք, թե ով, երբ եւ ինչու է հրաժարվել մսից։ Որոշ աստղերի մասով հաստատ կզարմանաք:
Նատալի Փորթման
Նատալին հրաժարվել է միս օգտագործել ութ տարեկանում, երբ բժշկական կոնֆերանսի ժամանակ տեսել է, թե ինչպես են ճուտիկին մորթում լազերով։ Տպավորիչ աղջիկը հրաժարվել է կենդանական սնունդ ուտելուց։ Բայց հղիության ընթացքում, 2011 թ., վերանայել է իր սկզբունքները եւ սկսել հավատարիմ մնալ խիստ բուսական դիետային։ «Ես լսում էի իմ մարմնին, դրա համար էլ ձու ու կարագ էի ուտում։ Ես զգում էի, որ ուզում եմ այդ մթերքները եւ ինձ համար դրանք անհրաժեշտ են», - ասել է դերասանուհին։
Նատալիի համար մսի օգտագործումը բարբարոսական բան է, ստրկության կամ ռասիզմի նման, որը ապագայում ցնցելու է մեր սերունդներին: Բայց աստղը ոչ մեկին չի համոզում հավատարիմ մնալ իր սկզբունքներին եւ կիսել իր տեսակետը։ Պորտթմանը նաեւ կենդանիների իրավունքների ջատագով է. նա չի կրում բնական կաշվից, մորթուց, փետուրներից պատրաստված իրեր: Դերասանուհին նույնիսկ արհեստական նյութերից ստեղծել է կոշիկի սեփական հավաքածուն։
Ջարեդ Լետո
Հավերժ երիտասարդ Ջարեդ Լետոն, կանանց սիրելին եւ իսկական սեքս-խորհրդանիշը բուսակեր է 1993 թվականից: Հիմա նա վեգան է։ Երաժիշտն ու դերասանը, ով արդեն 46 տարեկան է, բավականին երիտասարդ տեսք ունի։ Այստեղ, իհարկե, նման ապրելակերպի արժանիքն էլ կա։ Ջարեդը շատ լուրջ է մոտենում իր սննդակարգին եւ խստորեն հետեւում է սննդին, բայց սիրում է եւ կատակել այս թեմայի շուրջ:
Կար ժամանակ, երբ շոուից առաջ մենք զոհաբերում էինք այծերին, բայց այդ տարիներից ի վեր, երբ 30 Seconds To Mars խմբի բոլոր անդամները դարձան խիստ բուսակերներ, մենք փոխարինեցինք դրանց տոֆուով:
Փինկ
Երգչուհի Փինկը կենդանիների իրավունքների ամենավառ մարտիկներից է։ Մի անգամ նա նույնիսկ համարձակվել է հանդիմանել արքայազն Ուիլյամին՝ աղվեսի որսին մասնակցելու համար։ Իսկ Եղիսաբեթ II թագուհին իր վրդովմունքն է հայտնել գվարդիական համազգեստով մորթու օգտագործման կապակցությամբ։ Հավանաբար, միայն Փինկը կարող է իրեն թույլ տալ նման արարք։
Բրեդ Փիթ
Բրեդ Փիթը, մեղմ ասած, լավագույն ներկայացուցիչը չէ բոլոր նրանց համար, ովքեր ճիշտ ապրելակերպ են վարում: Նա ասում էր, որ մի ամբողջ երեք օր խմել է գարեջուր եւ ծխել ծխախոտ, իսկ նրա սիրած ուտեստը պիցցան է: Դերասանը շատ սուրճ է խմում, ամբողջ 20 տարի ծխել է:
«Յոթ տարի Տիբեթում» ֆիլմում նկարահանվելուց հետո Փիթն ամբողջությամբ հրաժարվել է մսից, ինչը չի արել նրա արդեն նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, որը երեխաներին կերակրում է արագ սնունդով եւ շատ հաճախ կարմիր միս է ուտում։ Երկար ժամանակ Ջոլին բուսակեր էր, ինչը խաթարում էր նրա առողջությանը, այդ պատճառով աստղը վերադարձել է սովորական սննդակարգին։ Եվ, ինչպես դերասանուհին կատակում է, հյութեղ սթեյքը նրա գեղեցկության գաղտնիքն է։
Ջենիֆեր Լոպես
Եթե դուք նայեք Ջենիֆեր Լոպեսի ցնցող գեղեցկությանը, ապա չեք կարող ասել, որ դերասանուհին եւ երգչուհին շուտով կդառնա 52 տարեկան: Դրանում նրան օգնում է մսից եւ կաթնամթերքից, ձվից հրաժարվելը։
Անշուշտ, նրա գեղեցկության գաղտնիքը նաեւ մարզումների եւ ճիշտ սննդակարգի մեջ է: Ի սկզբանե Ջեյ Լոն վախենում էր դառնալ բուսակեր, չէ որ չգիտեր, թե ինչպես է իր օրգանիզմը կարձագանքի նման փոփոխություններին, բայց հիմա լիովին գոհ է արդյունքներից։ Ջենիֆերը ուտում է միայն բանջարեղեն, կանաչի եւ ջրիմուռներ, սահմանափակում է իրեն հաց եւ շաքար օգտագործելու մեջ: Առայժմ նրան չի հաջողվել հրաժարվել միայն յուղից։