Ռուսաստանում ոստիկանները սպանել են սեփական մորը պատանդ վերցրած տղամարդուն
Կիրակի ոստիկանները սպանել են տղամարդուն, որը պատանդ էր վերցրել սեփական մորը Կալուժսկի մարզի Օբնինսկում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
«Նա դիմադրություն է ցուցաբերել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ վիրավորելով նրանցից մեկին դանակով, ինչից հետո ոստիկանները կիրառել են զենք եւ սպանել տղամարդուն: Նրա մայրն ազատագրվել է եւ չի տուժել»,-նշել են մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ զոհվածը Մոսկվայի 32-ամյա բնակիչ է, որը վերջերս էր տեղափոխվել Օբնինսկ մոր հետ միասին:
ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունում ենթադրել են, որ տղամարդը կարող էր գտնվել թմրանյութերի ազդեցության տակ: Նա կանգնած էր պատշգամբում՝ դանակը պահելով մոր կոկորդին: Մամուլի ծառայության տեղեկություններով՝ ոստիկանները փորձել են բանակցել տղամարդու հետ, սակայն նա չի շփվել իրավապահների հետ:
Վիրավորված ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վրանգ չի սպառնում: