«Շնորհավոր Սուրբ Զատիկ»․ Միհրան Ծառուկյանը կնոջ և որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Երգիչ Միհրան Ծառուկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրում ծնողները ջերմ գրկել են փոքրիկին, որը ձեռքերում զատկական ձու է պահում։ Հրապարակմանը կից երգիչը գրել է․ «Շնորհավոր Սուրբ Զատիկ»։
Ավելի վաղ հրապարակված հոլովակում Միհրանի կինը՝ Արփին ասում էր, որ Ռոբերտն իր հայրիկի հետ դուրս է եկել զբոսանքի։ Ընտանեկան կադրերին կից երգիչը կատարել էր հետեւյալ գրառումը, «Զբոսնում ենք Ռոբիս հետ», իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մենաբանություններ էին ուղղել նրանց՝ գրելով․ «Ամենասիրուն ընտանիք», «Հրաշք բալիկ»։