«Բրեդ Փիթը ալկոհոլի հետ խնդիրներ ուներ». Անջելինա Ջոլիի հայրը՝ նախկին փեսայի մասին
82-ամյա Ջոն Վոյթը խոսել է իր նախկին փեսայի՝ 57-ամյա Բրեդ Փիթի մասին։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների դափնեկիրը հայտարարել է, որ իր դստեր նախկին ամուսինը լուրջ խնդիրներ ունի:
«Մալեֆիսենտա» ֆիլմի աստղի հայրը չի թաքցրել, որ դստեր նախկին ամուսինը վատ սովորություններ ունի։ Հայտնի է, որ հենց ալկոհոլից կախվածությունն է դարձել Էնջիի համար, որը հրաժարվել է դիմանալ դերասանի արարքներին եւ, այնուամենայնիվ, ամուսնալուծվել է: Ջոնը բացահայտել է, թե ինչպես են նրա վեց թոռները գլուխ հանում ծնողների ամուսնալուծության հետ կապված բարդ իրավիճակից։
Դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում խոսել դստեր եւ նրա նախկին ամուսնու բաժանման մասին։ «Բրեդն ալկոհոլի հետ կապված որոշ դժվարություններ ուներ։ Հուսով եմ, որ նա հետեւում է իրեն, եւ ես աղոթում եմ այդ մարդու համար։ Իսկ երեխաները հաղթահարում են իրավիճակը, ինչպես կարողանում են», - The Sun-ի հետ զրույցում ասել է Միստր Վոյտը։
Սակայն, Ջոնը հրաժարվել է քննարկել Անջելինայի հետ իր անձնական հարաբերությունները, որոնք, ինչպես հայտնի է, բարդ են։ «Ես չեմ ուզում խոսել այդ մասին», - ազնվորեն խոստովանել է դերասանը: