Ալբինա Ջանաբաեւան կտրուկ փոխել է իմիջը
41-ամյա արտիստուհին երկրպագուներին զարմացրել է անսպասելի կերպարանափոխությամբ։ Երկարամազ գեղեցկուհին հրապարակել է լուսանկար, որում շիկահեր է եւ կարճ սանրվածքով։
Ալբինայի ալիքավոր վարսերը ներկված են այլ գույն, իսկ դրանց երկարությունը հազիվ հասնում է այտերին: Հանդուգն կերպարն ամբողջացրել է դիմահարդարումը՝ շեշտը դնելով աչքերի վրա։ Այս պատկերը համադրված է խոշոր օղակներով։
Ամենայն հավանականությամբ, կերպարանափոխությունը ժամանակավոր էր։ Երկրպագուները ենթադրել են, որ երգչուհին կեղծամ է օգտագործել նոր տեսահոլովակի նկարահանման համար, քանի որ լուսանկարին կից գրառման մեջ նա հետաքրքրվել է, թե արժե արդյոք որոշել նման փոփոխությունների գնալ: «Այո, թե ոչ», - հարցրել է աստղը:
Հետեւորդների մասը սիրելի արտիստին խնդրել է արտաքինում ոչինչ չփոխել, սակայն թարմացված սանրվածքը ոմանց ճաշակով է եղել։