«Իմ լավագույն ուղեկիցները»․ Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհի մայրիկը պատկերված է իր բալիկների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Լուսինեն կրում է ամառային հանդերձանք․ ջինսե կիսատաբատ, թեթեւ վերնաշապիկ, հողաթափեր։ Նրա վարսերը հավաքված են, իսկ կերպարն մաբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Իմ լավագույն ուղեկիցները»։
Օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կերպարանք էր ընդունել նավի վրա՝ ծովի ֆոնին։ Լուսինեն կրում էր սպիտակ լողազգեստ, նույն երանգի վերնաշապիկ։ Նա առանց շպարի էր, իսկ վարսերն արձակված էին։ Գեղեցկուհին ձեռքերում արեւային ակնոցը էր պահում։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Սիրելի վայրը»։ Հետեւորդներին հիացրել է լուսանկարը, նրանք բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Շատ գեղեցիկ»։