Ռեփեր DMX-ը հիվանդանոց է տեղափոխվել թմրանյութերի գերդոզավորումով․ նա ծայրահեղ վիճակում է
50-ամյա ռեփեր DMX-ը ծանր վիճակում տեղափոխվել է Նյու Յորքից ոչ հեռու գտնվող հիվանդանոց: Ինչպես հաղորդում է TMZ-ը, հիփ-հոփի լեգենդի մոտ սրտի նոպա է ախտորոշվել, որը պայմանավորված է թմրանյութերի գերդոզավորումով:
Բժիշկները լավատեսական կանխատեսումներ չեն տալիս, իսկ ռեփերի ընկերները սոցցանցերում կոչ են անում աղոթել նրա համար։ Էրալ Սիմոնսը (DMX-ի իսկական անունը) երկար տարիների «սիրավեպ» ունի արգելված նյութերի հետ, ավելի վաղ նա խոստովանել էր, որ դրանք ընդունում է 14 տարեկանից: 2019 թվականին DMX-ն արդեն բուժում է ստացել։