Արհեստի գործերն ու գրականությունը մեկ վայրում. Ցուցահանդես նվիրված կանանց միամսյակին
Դարեր շարունակ հայ կանայք տղամարդկանց նման զբաղեցրել են տարրաբնույթ պաշտոններ՝ աշխատելով ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքական ու մշակութային ոլ հասարակական ոլորտներում: Այնուամենայնիվ հայ կնոջ դերը հասարակության մեջ սկսվում է ավանդական ընտանիքից, որտեղ նա նախևառաջ հնազանդ ու հավատարիմ է ամուսնուն և իր ընտանիքին:
Այսպիսով՝ յուրաքանչյուր տարի մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում նշում ենք կանանց միամսյակը: Կապված սրա հետ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ ցուցահանդեսներ,համերգներ,տոնավաճառներ,ոգևորելու ու արժևոերելու կանանց դերը կյանքում և հասարակության մեջ: Այս տարի ականատեսն եղանք մի շատ հետաքրքիր նախաձեռնության, որը կազմակերպել էր հայ արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկը՝Հայաստանի Պատմության թանգարանը:Հայաստանի պատմության թանգարանն ապրիլի 2-3-ին կանանց միամսյակի առթիվ բոլորին հրավիրեց հուշանվերների և գրքերի տոնավաճառի, որը տեղի ունեցավ թանգարանի մուտքի մոտ։Տոնավաճառին ներկայացված էին թանգարանի հազարամյա պատմություն ունեցող զարդերի, պնակների, արձանիկների, ականջօղերի, մատանիների և այլ ցուցանմուշների կրկնօրինակների տեսքով պատրաստված հուշանվերներ և թանգարանի կողմից հրատարակված գրքեր։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին Հայաստանի պատմության թանգարանի հուշանվերներից յուրօրինակ ականջօղերն,որոնք հայտնաբերվել էին Այգեստան, Սիսիանի շրջանի Տոլորս գյուղերի դամբարանից ու դաշտերից, ինչպես նաև Դվինից, Կարմիր բլուրից: Շրջելով տաղավարներով բացահայտեցինք մեր դարավոր մշակույթի, մասնավորապես՝ արհեստի գործերի ակունքները և գրականության իրական նշանակությունը մարդկության կյանքում:Զրուցելով թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանի հետ նա պատմեց,որ գրքերի տոնավաճառ մշակութային օջախը կազմակերպել էր նաև գիրք նվիրելու օրվա շրջանակներում,իսկ նման նախաձեռնությամբ թանգարանը կրկին հանդես է եկել ունենալով տարբեր միջոցառումներ:Նա վերջում հավելեց քանի որ ներկայաումս թանգարանում ընթանում են շինարարական աշխատանքներ,որի պատճառով թանգարանը փակ է, ուստի փորձում ենք նման ակցիաներով ավելի հաճախակի ներկայանալ: Այսպիսով՝ Հուշանվերները կարելի էր ձեռք բերել 10% զեղչով, իսկ գրքերը՝ 5%։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Հայոց պատմության թանգարանի ֆեյսբուկյան էջի