«Թող հարության, փրկության գաղափարը մեզ դրդի միայն բարիք գործել, սիրել ու ներել»․ Գոհար Գասպարյան
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
Իր Instagram-ի էջում տեղադրված կադրում հաղորդավարուհին մեղմ գրկել է ամուսնուն։ Կրում է բաց երանգի վերնաշապիկ, առանց շպարի է, մազերը հավաքված են։ Ձեռքում պահում է զատկական ձու։ Հրապարակմանը կից Գոհարը գրել է․«Թող հարության, փրկության գաղափարը մեզ դրդի միայն բարիք գործել, սիրել ու ներել», ապա հավելել է «#Զատիկ» հեշթեգը։