Թուրքիայում 30 տարվա ընդմիջումից հետո կրկին Սիսի գագաթ են բարձրանում
Թուրքիայում Իգդիրի նահանգի Արալըքի շրջանի իշխանությունների կողմից 27-29-ը կազմակերպվել է, «Մեկ գագաթ, չորս երկիր» ծրագիրը: Ծրագիրի շրջանակներում կազմակերպվել է վերելք դեպի Թուրքիայի տարածքում իր բարձրությամբ 6-րդ տեղը զբաղեցնող Սիս (Փոքր Մասիս) լեռան գագաթը: Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի տարբեր շրջաններից և արտերկրից ժամանած 76 լեռնագնացներ:
Թերթը նշում է, որ լեռնագնացության տեսանկյունից մեծ կարևորություն ներկայացնող գագաթը հաղթահարելուց հետո մասնակիցները գունազարդ ծաղիկներով ու մարգագետիններով շրջապատված գագաթին անմոռանալի տպավորություններով լեցուն զբոսախնջույք են կազմակերպել:Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թերթի հաղորդմամբ՝ ծրագրի «Մեկ գագաթ, չորս երկիր» անվանումն էլ կապված է այն հանգամանքի հետ, որ լեռը գտնվում է 4 պետությունների (Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան) սահմանների խաչմերուկում: