«Դու իմ լույսն ես». Անաստասիա Զավորատնյուկի դուստրը համատեղ լուսանկարով շնորհավորել է դերասանուհուն 50-ամյակի առթիվ
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննա Զավորոտնյուկը, սոցցանցում հրապարակած համատեղ լուսանկարով շնորհավորել է մոր տարեդարձը:
Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի կայքը՝ հիշեցնելով, որ ապրիլի երեքին «Իմ հիանալի դայակը» սերիալի դերասանուհին նշում է 50-ամյակը:
«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի մայրիկ, դու ամենավառ լույսն ես»,- Instagram-ի Stories բաժնում հրապարակած լուսանկարին կից գրել է Աննան: Լուսանկարում նրանք միասին նստած են մեքենայում, իսկ Անաստասիան ղեկին է: Նրա դուստրը նաև շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքներ ուղարկողներին:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում դերասանուհին բուժվում է ծանր հիվանդության դեմ: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ է զարգացել, սակայն դերասանուհու հարազատները պաշտոնապես չեն հաստատել այդ ախտորոշումը:
Ապրիլի մեկին НТВ հեռուստաալիքից հայտնել էին, որ դերասանուհին կապի է դուրս եկել իրենց հետ և խոստացել մեկ տարի անց հարցազրույց տալ իր ստեղծագործական ծրագրերի մասին: