Կորոնավիրուսից մահացածների թիվը Ռուսաստանում գերազանցել է 100 000-ը
«Covid-19»-ից մահացածների թիվը Ռուսաստանում գերազանցել է 100 000-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:
Ապրիլի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 100 017 մարդ, որից 384-ը՝ վերջին մեկ օրում:
Վերջին 24 ժամում արձանագրված վարակման դեպքերի թիվը կազմել է 9021: Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում կազմել է 4 572 077: Այս ցուցանիշով երկիրը հինգերորդն է ողջ աշխարհում և զիջում է միայն ԱՄՆ-ին, Բրազիլիային, Հնդկաստանին և Ֆրանսիային: