ԱՄՆ Ալաբամա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել
ԱՄՆ Ալաբամա նահանգի Տասկալունա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել գիշերային ակումբում: Բոոր վիրավորները հոսպիտալացվել են, նրանց վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
Ոստիկանությունը միջադեպի հետ կապ ունեցող մի քանի կասկածյալի է ձերբակալել: