Չեմպիոնների լիգայում հաղթանակն ինձ համար ավելի կարևոր է․ Մբապեն համեմատել ՉԼ-ում հաղթանակը ԱԱ չեմպիոն դառնալու հետ
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է խոշոր միջազգային մրցաշարերում տարած հաղթանակների մասին:
Հիշեցնենք, որ 2018-ին աստղային հարձակվողը դարձավ աշխարհի չեմպիոն, բայց Չեմպիոնների լիգան նա դեռ չի հաղթել. անցած մրցաշրջանում փարիզեցիները պարտվեցին մրցաշարի եզրափակիչում «Բավարիային»:
«Չեմպիոնների լիգան ինձ համար շատ կարևոր է: Եթե ՊՍԺ-ն հաղթի այն, ապա դա առանձնահատուկ բան կլինի:
Աշխարհի առաջնությունում հաղթանակը ես հասկացա միայն որոշ ժամանակ անց: Ես ստիպված չէի տառապել, ես միանգամից հաղթեցի մրցաշարը: Բայց Չեմպիոնների լիգան այլ է: Այս մրցաշարում հաղթանակն ինձ համար ավելի կարևոր է», – մեջբերում է Մբապեին RMC Sport- ը: