Սոֆիա ռոբոտը նկարելուց հետո անցնում է երաժշտական կարիերա ստեղծելուն
Ողջ աշխարհում հայտնի դարձած ռոբոտ Սոֆիան բազմաթիվ «տաղանդներ» ունի. խոսում է, կատակում է, երգում և նույնիսկ նկարում: Մարտին հայտնի էր դարձել, որ արհեստական բանականությամբ ռոբոտի նկարը վաճառվել էր 688 888 մլն դոլարով:
Ինչպես գրում է FOX News-ը, Դևիդ Հենսոնը, որը Հոնկոնգում գործում գործող Hanson Robotics ընկերության գործադիր տնօրենն ու Սոֆիայի ստեղծողն է, հայտնել է, որ ռոբոտն ուժերը փորձելու է նաև երաժշտության ոլորտում:
«Սոֆիան կշարունակի նկարել, և հաջորդ քայլը ռոբոտի կարիերայում կարող է երաժշտության ոլորտում լինել: Նա աշխատում է մի քանի երաժշտական ստեղծագործությունների ուղղությամբ՝ «Սոֆիա փոփ» անվանումն ստացած նախագծի շրջանակներում: Նա համագործակցում է երաժիշտների հետ մեղեդի և խոսք ստեղծելու համար»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Սոֆիա անունով ռոբոտն առաջինն է աշխարհում, որը քաղաքացիություն է ստացել: 2017 թվականին ռոբոտը դարձել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի: