Daily Mail-ը ներկայացրել է Ասիայի երբեմնի շքեղ ամրոցների փլատակներն ու դրանց վերականգնված պատկերները (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակիցներ Թեդ Թորնհիլը և Ջենիֆեր Նյութոնը ներկայացրել են Ասիայի մասնակի կամ ամբողջությամբ ավերված ապարանքների վերականգնված պատկերները։
Ասիայի ամրոցների տեսքը վերականգնվել է Budget Direct-ի և թվային վարպետների, հետազոտողների և ճարտարապետների թիմի համագործակցության շնորհիվ։
Պարբերականը ներկայացրել է Իրաքից մինչև Ճապոնիա, Չինաստան և Աֆղանստան ընկած տարածքում առկա ամրոցների փլատակներն ու դրանց վերականգնված պատկերները։
Ստորև ներկայացնում ենք ամրոցները․
Ալամութի ամրոց, Իրան
Այն գտնվում է Իրանի տարածքում և կառուցվել է 9-րդ դարում։ 1090 թվականին նվաճվել է Հասան Սաբբահի կողմից։ Տարիների ընթացքում այն ավերվել է տարբեր նվաճողների՝ այդ թվում մոնղոլների կողմից, ովքեր ավերել են ամրոցի ընդարձակ գրադարանը։ Իրանի Իսլամական Հանրապետությա իշխանությունն այսօր փորձում է վերականգնել ամրոցի մի հատվածը՝ զբոսաշրջիկների համար։
Հին ամառային պալատ, Չինաստան
Պեկինի Հին ամառային պալատը կամ Յուանմինգ Յուանը ժամանակին եղել է մոլորակի ամենամեծ շինություններից մեկը, որը հայտնի է որպես «Արևելքի Վերսալ»: Այն ընդգրկում է հարյուրավոր պալատներ, լճեր, այգիներ, աշտարակներ և քանդակներ: Այն կառուցվել է 1707 թվականին և հիմնականում ոչնչացվել 1860 թվականին բրիտանական և ֆրանսիական ուժերի կողմից՝ ի պատասխան բրիտանացի դիվանագետի մահվան։
Հագի ամրոց, Ճապոնիա
Երբ Մորի Սամուրայի տոհմը պարտվել է Սեկիգահարայի ճակատամարտում և կորցրել տարածքների մեծ մասը կառուցվել է նոր ամրոց ծովափնյա Հագի քաղաքում։
Ավելի ուշ՝ 1874 թվականին, ամրոցն ապամոնտաժվել է կառավարության կողմից՝ կենտրոնացման և արդիականացման քաղաքականության շրջանակներում: Ամրոցային քաղաքն առ այսօր համարվում է համաշխարհային ժառանգության տեսարժան վայր:
Գազնիի ցիտադել, Աֆղանստան
45 կիլոմետր բարձրությամբ ցիտադելը, որը կառուցվել է 13-րդ դարում, դիմակայել է բազմաթիվ նվաճողների՝ այդ թվում մոնղոլներին։ Գազնին Աֆղանստանում կանգուն մնացած միակ պարսպապատ քաղաքն է, որը կարևոր տնտեսական կենտրոն է։ Այնուամենայնիվ, պարսպի անտեսումը, պատերազմը և եղանակային պայմանները մեծապես վնասել են այն։ Հիմնական 32 աշտարակներից 14-ը փլված են. վերջինը փլվել է 2019 թվականին։
Ռեիգադի բերդ, Հնդկաստան
Այս ամրոցի հիմնական մուտքը գտնվում է ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա, և դրան հասնելու համար այցելուները պետք է բարձրանան 1737 աստիճան կամ օդային տրամվայ նստեն։ Կառույցը թվագարված է 1030-ին։ 1656 թվականին ամրոցը գրավել է Շիվաջի Մահարաջը և, ընդլայնելով, դարձրել մայրաքաղաք։
Այսօր կանգուն են 3 դիտակետերից 2-ը, այն էլ` մասնակի։ Առկա են լողավազաններ, տաղավարներ, փառատոնների համար նախատեսված տարածքներ, սակայն հիմնական պալատը, որը կառուցված է եղել փայտից, փլված է։
Թագեդա ամրոց, Ճապոնիա
Ճապոնիայի Ասագո քաղաքում գտնվող Թագեդա ամրոցը, որը կառուցվել է 1441 թվականին, գտնվում է 353 մետր բարձրության վրա։ Ամրոցը հաճախ անվանվում է «ճապոնական Մաչու Պիչու»։