Էդի Մերֆին նշում է 60-ամյակը. դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը (Տեսանյութ)
Հոլիվուդի ամենահայտնի կատակերգուներից մեկը՝ Էդի Մերֆին, այսօր՝ ապրիլի 3-ին, նշում է ծննդյան 60-ամյակը: Մերֆին ճանաչման է հասել 1980-ականներին: Իր կարիերան նա սկսել է Stand up ներկայացումներից: Էդի Մերֆիի մասնակցությամբ ֆիլմերն առանձնահատուկ են նրա կերտած հումորային կերպարներով՝ երբեմն միամիտ, երբեմն՝ անհաջողակ, իսկ ավելի հաճախ՝ անկանխատեսելի ու անիրական:
Այսօր առանձնացրել ենք դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք, միանշանակ, կհագեցնեն ձեր շաբաթ երեկոն:
«Ճանապարհորդություն դեպի Ամերիկա»/Coming to America
Մերֆիի ամենասիրված ֆիլմերից է, որը աֆրիկացի արքայազնի մասին է, որը որոշում է իր համար հարսնացու գտնել: Ձեւանակլով հասարակ տղա՝ նա մեկնում է Ամերիկա եւ տեղի սննդի կետերից մեկում աշխատանքի տեղավորվում, քանի որ նրան հրապուրում է տվյալ կենտրոնի տնօրենի դուստրը:
«Խենթ պրոֆեսորը»/The Nutty Professor
Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ այստեղ Էդի Մերֆին միանգամից 7 կերպարի է մարմնավորում: Բացի ֆիլմի երկու գործող գլխավոր հերոսներից՝ նա նաեւ մարնավորում է պրոֆեսորի ընտանիքի անդամներին: Դե իսկ սյուժեն այն մասին է, թե ինչպես է ավելորդ քաշ ունեցող պրոֆեսորը ստեղծում կախարդական ըմպելիք, որի շնորհիվ նիհարում է եւ փորձում գրավել իրեն հմայած գեղեցկուհու սիրտը:
«Փոխվել տեղերով»/Trading Places
Ֆիլմի հերոսը հաջողակ կառավարիչ Լուիս Ուինթոփն է, որն աշխատում է Դյուկ եղբայրների հիմնած գրասենյակում: Պատմության հետաքրքիր զարգացումները սկսվում են այն պահին, երբ եղբայրները փորձարկում են որոշում իրականացնել՝ Լուիսին փոխարինելով փողոցային թափառաշրջիկի հետ:
«Բումերանգ»/Boomerang
Ֆիլմի հերոսը կնամոլ Մարկուս Գրեմն է, որի համար կանանց սրտերը կոտրելը սովորական բան է… մինչեւ այն պահը, երբ նա հանդիպում է երկու ճակատագրական կանանց, որոնք փորձում են «բուժել» անուղղելի կնամոլին:
«Նորբիթ»/Norbit
Հերթական կատակերգությունն է, որտեղ Մերֆիին կտեսնեք միանգամից մի քանի դերով: