Ռուսաստանում կանխատեսել են նավթի պաշարների սպառման ժամկետները
Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա մակարդակի պարագայում Ռուսաստանում նավթի պաշարները կբավականացնեն 58 տարի: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում ասել է երկրի բնական պաշարների եւ էկոլոգիայի փոխնախարար, ընդերքի օգտագործման դաշնային գործակալության («Ռոսնեդռ») ղեկավար Եվգենի Կիսելյովը:
«Պաշարների գույքագրման տվյալների համաձայն՝ դրանցից շահութաբերները կբավականացնեն 19 տարի: Բայց սա պայմանական, ոչ պարտադիր ցուցանիշ է: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ այս սահմանագիծը շարունակ կփոփոխվի»,-շեշտել է նա:
Կիսելյովի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսության զարգացման ցանկացած սցենարի դեպքում գազի պաշարներով ապահովված է ավելի քան 60 տարի: