«Մտավորական լինելն ամեն ընտանիքի հասու չէ»․ Ալեքսանդր Բաբասյան
Ալեքսանդր Բաբասյանը շատ ակտիվ է սոցցանցերում: Դերասանը միկրոբլոգում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:
Լուսանկարները՝ այս հղումով:
Instagram-ում հրապարակված լուսանկարներներին կից դերասանն այս անգամ խոսել է մտավորականության, ընկերության, ընտանիքի ու դաստիարակության մասին։
«Մտավորական լինելն ամեն ընտանիքի հասու չէ, 25 տարվա ընկեր լինել՝ ամեն մեկի խելքի բանը չէ, ընտանիք ունենալը ամեն ծնող չէ, որ դաստիարակել է... խորոված եւ քյաբաբ կերեք կուշտ փորով... Վաղը դա էլ չեք ունենալու», - գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված ընտանեկան լուսանկարում դերասանը պատկերված էր որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ։ Հայրը ջերմ գրկել էր որդուն, իսկ հրապարակմանը կից գրել․ «Սիրտ, հոգի եւ ժամանակ տրամադրեք ձեր երեխաներին, հակառակ դեպքում արդեն կործանել եք ձեր անունը, ազգանունը եւ սերունդը, եթե իհարհե ունեցել եք»։