Մայլի Սայրուսը բացատրել է, թե ինչու է ամեն անգամ դուրս հանում լեզուն (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը, ով վերջին ժամանակներս ամեն անգամ դուրս է հանում իր լեզուն, արդեն շատերի նյարդերի վրա է ազդում: Եվ ահա նա որոշել է ասել, թե ինչու է ամեն անգամ լեզուն դուրս հանում:
Saturday Night Live հեռուստահաղորդման ժամանակ, որտեղ նա հրավիրված էր, հեռուստահաղորդավարներից մեկը նրան հարցրել էր, թե ինչու նա ամեն անգամ դուրս հանում լեզուն:
Մայլին պատասխանել է, որ այդպես նա «հոտոտում» և նմանեցնել է իրեն օձի, քանի որ օձերը շրջակայքն ուսումնասիրում են լեզվով:
Հիշեցնենք, որ Մայլին MTV Video Music Awards-ի ժամանակ զարմացրել էր հանդիսատեսին, որտեղ ամեն հարմար պահի լեզուն դուրս էր հանում:
Այդ ժամանակ Vogue-ի գլխավոր խմբագիրը չեղյալ էր հայտարարել Մայլիի ֆոտոսեսիան իր ամսագրի շապիկի համար: