Քանյե Ուեսթից բաժանման ֆոնին Քիմ Քարդաշյանը փոխել է հագնվելու ոճը. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում նոր ոճով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արված լուսանկարները։
«Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության գործընթացի ֆոնին աստղին նկատել են նոր ոճով», - նշել է բրիտանական պարբերականը։
Նոր լուսանկարներում 40-ամյա աստղը կրում է կարմիր կաշվե կարճ տաբատ, կարմիրով շագանակագույն և մարմնագույն բլուզ ու բարձրակրունկներ։
Ավելի վաղ SKIMS, KKW Fragrance, KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանը լուսանկարներ էր տեղադրել ընտանեկան հանգստից։ Լուսանկարներում երևում էր, թե ինչպես են փոքրիկները կառչած արևայրուք ընդունող մայրիկից։ Քիմը հրապարակմանը կից գրել է․«Մայրիկի կյանքը հանգստի ժամանակ»։
Հեռուստաաստղը նաև լուսանկարներ էր հրապարակել իր օգնական Սթեֆանի Շեֆարդի և երկարամյա ընկեր Թրեյսի Ռոմուլոսի հետ ջրվեժում ցատկելիս։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա։