Կապադովկիայում (Գամիրք) կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին փլուզման վտանգի առաջ է (Լուսանկարներ)
Աքսարայ նահանգի Գյուզելյուրթ գավառի Սիվրիհիսար գյուղում գտնվող և ենթադրաբար 5-րդ կամ 6-րդ դարում կառուցված հնամյա հայկական եկեղեցին, որը ներկայում կրում է Քըզըլ անունը, շարունակաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ Կապադովկիայում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին մշտապես ենթարկվում է գանձագողերի հարձակումներին։
Եկեղեցին Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի կողմից ներառվել է «Աշխարհում ամենամեծ վտանգի տակ գտնվող 100 պատմական հուշարձանների ցանկում»։