«Պարո՛ն նախագահ, պատվով և խիզախությամբ ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը». Փենսիլվանիայում Ջո Բայդենին ուղղված պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախաշեմին ամերիկահայերն ԱՄՆ-ում կրկին բարձրացնում են Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված վայրագությունների մասին իրազեկվածությունն ու երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն իր ապրիլքսանչորսյան ուղերձում։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Բայդենին ուղղված պաստառները փակցվել են Փենսիլվանիա նահանգի Բաքս և Մոնթգոմերի շրջաններում:
«Պարոն նախագահ, պատվով և խիզախությամբ ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»,-գրված է դրանց վրա:
Պաստառների լուսանկարները հրապարակվել են Փենսիլվանիայում «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։