Միխայիլ Գալուստյանի երկրպագուներն անհանգստանում են իրենց սիրելի դերասանի առողջական վիճակի համար
Վերջին ժամանակներս Միխայիլ Գալուստյանը զգալի կերպով նիհարել և դարձել է բավականին լուրջ: Դա նկատել են նրա մոտ ընկերները, ինչպես նաև գործընկերները: Պատճառն այն է, որ նա կրկին լարված աշխատում է:
Շուտով էկրաններ կբարձրանա Գալուստյանի աշխատանքը՝ «Նվեր» ֆիլմը: Նա այդ աշխատանքում հանդես է եկել բավականին լուրջ կերպարով` որպես երկրորդ ռեժիսոր և պրոդյուսեր: Նա խոստովանել է, որ իր նոր աշխատանքը շատ է ուժեր խլում իրենից, որի պատճառով էլ հիմա իր աչքերի տակ հաճախ կարելի է տեսնել կապտուկներ:
Դերասանը խոստացել է, որ աշխատանքն ավարտելուն պես, լուրջ կզբաղվի իր առողջությամբ և կհանգստանա: Երկրպագուները, սակայն, անհանգստանում են իրենց սիրելի դերասանի առողջական վիճակի համար: Այս մասին գրում է zvezdastok.ru-ն: