Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է ինձ հոգեբուժարան տեղափոխեն. Անջելինա Ջոլին և իր մտքերը
38-ամա դերասանուհի Անջելինա Ջոլին դարձել է իր նոր Esquire ամսագրի հերոսուհին: Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ժամանակն է, որ իրեն հոգեբուժարանում փակեն: Նա խոսել է իր մտքերի մասին:
1. Դաջվածքներ, արյուն և սպի. Ահա թե ինչից եմ ես բաղկացած:
2. Այն ժամանակ, երբ աղջիկները երազում էին դառնալ բալետի պարուհի, ես երազում էի վամպիր դառնալ:
3. Մարդիկ մտածում են, որ ես ամբողջովին մտածում եմ մահվան մասին: Այն, որ վաղը դու կարող է չլինես, թույլ է տալիս գնահատել կյանքն այսօր: Գնահատել անկախ նրանից, թե ինչպիսին է այն:
4. Ես բավականին ուշ հասկացա, որ երջանիկ լինելու համար պետք է ընտրել ճանապարհ, որով դու պետք է գնաս:
5. Ինձ դուր է գալիս թաքնվել իմ սեփական շողքի ետևում: Ես շատ ինքնամփոփ մարդ եմ և դժվար եմ համակերպվում հայտնի լինելուս հետ:
6. Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է ինձ հոգեբուժարան տեղափոխեն:
7. Այն, ինչ ես վաստակում եմ մի մասն օգտագործում եմ, իսկ մի մասն էլ հատկացնում եմ բարեգործությանը:
8. Իմ երեխաները սիրում են ճանապարհորդել: Ես կարծում եմ, որ նրանց գլխում արդեն որոշակի պատկերացում կա աշխարհի մասին:
9. Լինել ազատ նշանակում է ապրել, ոչ ոքի ցավ չպատճառել և չդատապարտել մարդկանց: Ես միշտ ցանկացել եմ ապրել մի քանի կյանք:
10. Երբեմն երեխաներիս հարցերը ինձ փակուղի են տանում: Նրանք կարող են հարցնել, թ ինչու ես դեռ ամուսնացած չեմ, իսկ Ֆիոնան և Շրեկը ամուսնացել են:
11. Ես միշտ կարծել եմ, որ մայր դառնալն ամենապատասխանատու և սարսափելի երևույթներից է աշխարհում: Դա դաջվածք չէ: Իմ կյանքի նպատակը ֆիլմում չար կերպար խաղալն է:
12. Ես չեմ պատրաստվում հավերժ նկարահանվել ֆիլմում: Մի օր ես ստիպված կլինեմ դառնալ տատիկ:
13. Ի տարբերություն որոշ կանանց, ես սիրում եմ հղի լինել: Ես սիրում եմ այդ զգացողությունը: Այն, որ քո մարմինը պատկանում է ոչ թե քեզ, այլ մի փոքրիկ էակի:
14. Մարդիկ այնքան տարօրինակ են: Նրանք ինձ ասում են, որ ես նիհար եմ: Նրանք կարծում են, որ իրենց այդ խոսքերը կարող են բարձրացնել իմ տրամադրությունը:
15. Ես չեմ մահացել երիտասարդ լինելով. Դա արդեն հիանալի է: