Վոլոչկովան շպագատ նստած շրջել է Մոսկվայի զբոսայգով
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարժական կոնստրուկցիայի վրա շպագատով զբոսնել Մոսկվայում: Այդ կադրերը կատարվել են ականատեսների կողմից եւ հրապարակվել Facebook-ում։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կառքն ու դրա վրա շպագատ նստած Վոլոչկովային իր հետեւից քաշում կենդանու կոստյումով արտիստը։ Բալետի պարուհին ձեռքով ողջունում է անցորդներին։ Կառքի հետեւից քայում են մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Ինչպես ճշտել են ինտերնետ-օգտատերերը, արտասովոր ներկայացումը կայացել է ապրիլի 1-ին Ֆիլեւսկի այգում:
«Գուցե նա ձմռանն է քշում», - մեկնաբանություններում կատակել է ինտերնետ-օգտատերը։
Պարուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է փողոցում՝ երեխաների կողքին։
«Երջանկություն է երեխաների սիրելին լինելը։ Նրանց համար երբեք չեմ խնայում ոչ ժամանակս, ոչ ուժերս», - կիսվել է նա։