«Բավականին արդյունք ունեմ նիհարելու հետ կապված». Լիլուն՝ սպորտային կերպարում
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին սեւ տաբատ է կրում եւ սպորտային շապիկ։ Լիլուն հավաքել է մազերն ու բնական շպարով է։ «Բավականին արդյունք ունեմ նիհարելու հետ կապված։ Հացից եւ քաղցրավենիքից հրաժարվել եմ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Երկու երեխաների մայրիկը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար էր նախընտրել։ Երգչուհին հետեւորդներին կոչ էր արել հարցերը գրել մեկնաբանություններում, սակայն օգտատարերը չէին մոռացել նաեւ հաճոյախոսություններ անել նրան. «Անկեղծ ու բարի», «գեղեցիկ»։