Ավստրալացին ձկնորսության ժամանակ 3 մետրանոց կոկորդիլոս է բռնել, որի դեմ 1 ժամ ստիպված է եղել պայքարել
Ավստրալացի ձկնորսը հսկայական կոկորդիլոս է բռնել կարթով և երկար կռիվ տվել նրա հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Ավստրալայի Քուինսլենդ նահանգի Թաունսուիլ քաղաքի բնակիչ Ջիմ Ֆոլկենբերգը ձկնորսություն անելիս հսկա կոկորդիլոս է բռնել կարթով։ Նա ցնցում է զգացել, ապա ջրի մակերեսին է հայտնվել կոկորդիլոսը։
«Կոկորդիլոսը 3 մետր երկարություն ուներ, և ես հասկացա, որ բռնելը դժվար կլինի», - ասել է ձկնորսը և հավելել, որ մոտ մեկ ժամ պայքարից հետո կոկորդիլոսն ազատվել է և հեռացել։
Ավստրալացին տեսանյութ է հրապարակել և ասել․ «Փառք Աստծո, որ ամեն ինչ ավատվեց։ Ինձ գարեջուր և մերսում է պետք»։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում տղամարդը 2 մետրանոց կոկորդիլոս էր որսացել՝ նույն տարածքում ձկնորսություն անելիս։