Յուվենտուսը ամռանը կփորձի ձեռք բերել Լիոնի երեք ֆուտբոլիստի․ Tuttosport
Թուրինի «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Լիոնի» երեք առանցքային խաղացողի:
Ըստ Tuttosport-ի, «ծեր սենյորայի» ղեկավարները նպատակ ունեն ձեռք բերել Մեմֆիս Դեպային, ով ամռանը կդառնա ազատ գործակալ, ինչպես նաև կիսապաշտպաններ Ուսեմ Աուարին և Ռայան Շերկիին:
«Յուվեն» պատրաստ է ծախսել շուրջ 70 միլիոն եվրո երկու կիսապաշտպաններին ձեռք բերելու համար:
Նշենք, որ 17-ամյա Շերկին այս մրցաշրջանում Լիգա 1-ում «Լիոնի» կազմում արդեն անցկացրել է 21 հանդիպում և աչքի ընկել մեկ գոլային փոխանցմամբ: